Ինչպես է Ռուսաստանը վերականգնում Դոնբասը

Ամբողջ թափով ընթացող շինարարության գլխավոր նպատակն է հնարավորինս արագ վերածնել Դոնբասը և մարդկանց համար ծաղկուն ապագա ապահովել։
Sputnik
2022 թվականին վերանորոգվել է մարտական գործողություններից տուժած ավելի քան 2000 օբյեկտ։ Դրանցից 112-ը դպրոց են, 78-ը` մանկապարտեզ։ Ավելի քան 110 բուժհաստատություն է վերանորոգվել, մշակույթի և սպորտի 222 օբյեկտ։ Դոնբասում ՌԴ–ն վերականգնել է ավելի քան 300 կմ ճանապարհահատված, շահագործման է հանձնվել 25 բնակելի տուն։
ՌԴ մասնագետները զբաղվում են նաև ենթակառուցվածքների վերականգնմամբ։ Վերականգնվում են ջրամատակարարումն ու գազամատակարարումը, ջերմացանցերն ու էլեկտրացանցերը, Դոնբասի քաղաքների տրանսպորտային համակարգերը։
Մարիուպոլում մեկնարկել է նոր միկրոշրջանի մեծածավալ շինարարությունը։ ՌԴ ՊՆ–ի մասնագետները ռեկորդային ժամկետներում 12 նոր շենք են կառուցել։ Արդեն բնակեցվել է 1 011 բնակարանների մեծ մասը։ Երկրորդ փուլով կհանձնվի ևս մի քանի շենք` 869 բնակարանով։
Իսկ արդեն 2023 թվականին Դոնբասում Ռուսաստանը նախատեսում է վերականգնել ևս 2299 օբյեկտ։ Ծրագրվում է հանձնել 20 նոր շենք, սկսել ևս 45-ի շինարարությունը։
Գլխավոր նպատակն է հնարավորինս արագ վերածնել Դոնբասը և մարդկանց համար ծաղկուն ապագա ապահովել։