Թուրքիայի արևմուտքում գտնվող Հաթայ նահանգում մարտի 5–ին 4,5 մագնիտուդով հերթական երկրաշարժից հետո Իսկենդերունի փողոցները գետերի են վերածվել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Հաթայ նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների մասին օդերևութաբանների կանխատեսումից և նախազգուշացումից հետո մարտի 5–ի ուշ երեկոյան Իսկենդերունի շրջանում փոթորիկ է սկսվել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Իսկենդերունի ափերի մոտ ծովի մակարդակը զգալիորեն բարձրացել էր, փողոցներն ու հրապարակները լցվել էին ջրով։ Անվտանգության նկատառումներից ելնելով` բազմաթիվ բնակիչներ տարհանվել էին: