Արմավիրում ուժգին քամին պոկել է տանիքներից մեկի մետաղական հատվածը և շպրտել փողոց

Արտակարգ պատահարից տուժած քաղաքացիներ չկան։
Sputnik
Ուժգին քամին Արմավիր քաղաքում պոկել է շինություններից մեկի տանիքի մետաղական հատվածը և շպրտել փողոց։ Տեղեկությունը հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
«Այսօր` ժամը 13։30–ի սահմաններում, ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը` տանիքի մետաղական հատվածը պոկելով և շպրտելով փողոցի երթևեկելի հատված»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գեղարքունիքի մարզում ուժեղ քամիների հետևանքով բնակավայրեր են հոսանքազրկվել
Արտակարգ պատահարից տուժածներ չկան։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է