Տեղումներ են լինելու. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հարավային՝ 4-6 մ/վ արագությամբ։
«Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ»,–զգուշացնում են գերատեսչությունից։
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը, մարտի 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար