Ռուսաստանում ներկայացրել են ամերիկյան HIMARS-ի անալոգը

HIMARS. Արխիվային լուսանկար
Բլոկը հիմնված է ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանյան պատվիրակությունը Աբու Դաբիում IDEX-2023 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում HIMARS-ի հայրենական անալոգ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը։
«Սպլավ» ընկերության արտաքին տնտեսական գործունեության տնօրեն Մաքսիմ Կասպարովը նշել է, որ խոսքն այսպես կոչված բարձր ճշգրտության ռեակտիվ արկի կառավարման համակարգի մասին է, որը կիրառվում է «Տորնադո-Ս» համալիրի կազմում։
Բլոկի հիմքում ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգ է` GLONASS-GPS-ի ազդանշաններով նշանառման համակարգը, ինչը էապես ավելացնում է տվյալ սպառազինության կիրառման ճշգրտությունը։
«Նման համակարգեր վաճառելով` մենք ամրապնդում ենք մեր դիրքերը զենքի համաշխարհային շուկայում և հասկանում, որ մեր «գրպանում» ավելի առաջադեմ և արդյունավետ համակարգեր կան», - եզրափակել է Կասպարովը։
Ավելի վաղ «Տրոյա» հատուկ ջոկատայինների կամավորական ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Նովիկովը, որի մականունը Ալաբայ է, պատմել էր, որ ՌԴ ՕՏՈւ-ն ռազմական հատուկ գործողությունների գոտում սկսել է նոր հզորագույն ՈւՊԱԲ-1500Բ ռումբեր կիրառել։ Նրա խոսքով՝ այս ռումբերը ներգրավվել են Ավդեևկայի մերձակայքում Ուկրաինայի ԶՈւ շրջանների գրոհի ժամանակ։