Տեսանյութում հստակորեն երևում է ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են նրանք մոտենում մեքենային, բացում դուռը, կրկին կրակում ու հետ փախչում:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։