Խաղաղապահները 72 տոննա սնունդ են բաժանել Ստեփանակերտի բազմազավակ ու անապահով ընտանիքներին

Ակցիան կազմակերպվել է «Մենք միասին ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ։
Sputnik
Ռուս խաղաղապահները «Մենք միասին ենք» բազմազգ ծրագրի կամավորների հետ ևս 72 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ և օգնության կարիք ունեցող ընտանիքներին։
Հաղորդվում է, որ բարեգործական ակցիան տեղի է ունեցել Ստեփանակերտի երեք դպրոցներում և ԼՂՀ հանրային ընդունարանում: