ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում կլինի 25-30մ/վ։
Իսկ Արմավիրում, Արարատում և Երևանում քամու ուժգնացումը կլինի մինչև 17-20մ/վ։