ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը. Հունգարիայի խորհրդարանի խոսնակ

Բուդապեշտ
Հունգարիայի վարչապետն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ անուղղակի պատերազմն արդեն ընթանում է, քանի որ Արևմուտքը գնալով ավելի շատ մահաբեր զենք է մատակարարում Կիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ԵՄ–ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ Ուկրաինային 60 մլրդ դոլարի մահաբեր զենք են ուղարկել, ինչը նրանց դարձնում է հակամարտության մասնակից։
Այս մասին HirTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը։ Գրում է ՌԻԱ Նովոստին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ անուղղակի պատերազմն արդեն ընթանում է, քանի որ Արևմուտքը գնալով ավելի շատ մահաբեր զենք է մատակարարում Կիևին և կարող է հասնել նույնիսկ խաղաղապահ զորքեր ուղարկելուն։
Հունգարիան հակամարտության սկզբից հետևողականորեն հանդես է գալիս ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների և Ուկրաինային զենք ուղարկելու դեմ։ Անցյալ տարվա մարտի սկզբին Հունգարիայի խորհրդարանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր Ուկրաինային զենք մատակարարել երկրի տարածքից։ Երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն բացատրել է, որ Բուդապեշտը ձգտում է պաշտպանել Անդրկարպատյան տարածքը, որտեղ ապրում են էթնիկ հունգարացիներ։