Շոյգուն հատուկ գործողության գոտում ստուգել է ՌԴ զորքերի խմբավորման վիճակը. կադրեր

ՌԴ պաշտպանության նախարարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի և շտաբի սպաների զեկույցը ընթացիկ իրավիճակի և զորքերի գործողությունների վերաբերյալ:
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում տեսչական ստուգում է անցկացրել ռուսական զորքերի «Վոստոկ» խմբավորման շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մասնավորապես, բանակի գեներալն այցելել է միավորումներից մեկի առաջնային կառավարման կետը։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ հրամանատարական կետում Շոյգուն լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի և շտաբի սպաների զեկույցը ընթացիկ իրադրության և զորքերի գործողությունների վերաբերյալ:
Տեսչական ստուգման ընթացքում Շոյգուն հատուկ ուշադրություն է դարձրել խմբավորման զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը, այդ թվում անձնակազմի անվտանգ տեղակայման պայմաններին, ինչպես նաև բժշկական և թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին։ Բացի այդ, նախարարը զինվորականներին պետական պարգևներ է հանձնել, այդ թվում Արիության շքանշաններ, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվիրության և հերոսության համար և հայտարարել, որ առջևում դեռ շատ անելիքներ կան:
Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։