Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Դոհայում նույնպես ոսկե մեդալ նվաճեց. տեսանյութ

Մարմնամարզության աշխարհի գավաթում ՀՀ ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Sputnik
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակիչում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա երկու ցատկի հանրագումարով 15,083 միավոր է վաստակել։
Դավթյանը հենացատկի որակավորման փուլում 14,733 միավոր էր վաստակել և երկրորդ տեղով անցել եզրափակիչ:
Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր