ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի հարավից դեպի հյուսիս-արևելք շարժվող փոթորկի զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վատ եղանակի հետևանքով 5 զոհ կա։
«Առնվազն 10 մարդ է մահացել մի քանի նահանգներում` ամբողջ երկրում տիրեղ էքստրեմալ եղանակի պատճառով»,-հայտնում է հեռուստաալիքը:
Մասնավորապես չորս զոհ կա Կենտուկի նահանգում, երեքը` Ալաբամայում, և մեկական` Արկանզաս, Միսիսիպի և Կալիֆոռնիա նահանգներում:
Ըստ PowerOutage.us. մոնիթորինգի ծառայության` ամերիկյան հինգ նահանգներում առանց էլեկտրականության են մնացել ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություններ և ձեռնարկություններ։