Շիրակի մարզի ճանապարհներն առատ ձնով են պատվել, որոշ հատվածներում բուք է

Երթևեկելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ։
Sputnik
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առատ ձյուն է գալիս, որոշ հատվածներում բուք է։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Որոշ տեղերում երթևեկելի հատվածները պատվել են մերկասառույցով կամ ձյան տրորված-պնդացած շերտերերով։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Ինչ վերաբերում է ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ապա դրանք բաց են։
Մարզպետարանից վարորդներին հորդորում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
Ինչպիսին կլինի այս տարվա մարտ ամիսը Հայաստանում. կանխատեսում