Պայթյուն Չեռնոգորիայի մայրաքաղաքի դատարանի դահլիճում. կա զոհ և վիրավորներ

Պայթուցիկ սարքը գործի է դրվել անմիջապես դատարանի դահլիճում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Այսօր պայթյուն է որոտացել Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքի գլխավոր դատարանի շենքում։ Տեղեկությունը հայտնում է բալկանյան RT-ն։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Պայթուցիկ սարքը գործի է դրվել անմիջապես դատարանի դահլիճում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Պակիստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Չեռնոգորիայի լրատվամիջոցները հայտնում են, որ դատարանի մուտքի մոտ ձեռքի նռնակը պայթեցրել է 39-ամյա մի տղամարդ։ Նա տեղում մահացել է:
Նշվում է, որ ավելի վաղ երկրում տարածվել էր շենքերի, այդ թվում՝ բարձրագույն դատարանի և խորհրդարանի ականապատման մասին կեղծ հաղորդագրությունների ալիքը: Սակայն ազդանշանները չէին հաստատվել։