ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լավրովը Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվե է, թե երբ է նա ժամանել Հնդկաստան։ Ի պատասխան Միրզոյանը հայտնել է, թե նախօրեին։
Երկու նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայացուցիչների։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կլինի Հնդկաստանում:
Միրզոյանը մասնակցելու է Հնդկաստանի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովին՝ «Ռաիսինա երկխոսությանը»։
ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի նաև պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։