Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

«Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան
Մարդատար մեքենաները բախվել են բեռնատարին։ Հիվանդանոց են տեղափոխվել մարդատարների վարորդները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13։13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ Ի․ Զ․, ծնված 1988 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1969 թ.)։
«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ի․ Զ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Զ․-ինը՝ ծայրահեղ ծանր։
«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին բախվել են «Mercedes GL»-ն ու «Volkswagen»-ը. մեկ մարդ մահացել է