Գերմանիայի բունդեսթագի պատգամավորները կժամանեն Հայաստան

Հանդիպման ժամանակ
Կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամները` Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան։ Այս մասին Վադեպհուլը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Հանդիպման ժամանակ
«Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Ընդգծել են, որ վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը:
Շեշտվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։