Երևանի Բաղրամյան պողոտայում իրավապահները տղամարդու մոտ ավելի քան 6 գրամ հերոին են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բացահայտումը կատարել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։
Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկությունը նրանք իրացրել են Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ։
Արդյունքում Բաղրամյան պողոտայում ձերբակալվել ու մեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին են տեղափոխվել երկու տղամարդ, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինը։ Նա կալանավորվել է։