Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին բախվել են Mercedes GL-ն ու Volkswagen-ը. մեկ մարդ մահացել է

Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին բախվել են Mercedes GL-ն ու Volkswagen-ը
«Volkswagen Passat»-ի 65-ամյա վարորդը տեղում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մարտի 3-ին, ժամը 08։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին բախվել են Mercedes GL-ն ու Volkswagen-ը
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ` Ա. Տ., ծնված 1958 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ․ Ս․, ծնված 1976 թ․, ԻԻՀ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Տ․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ա․ Տ․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։