Ոստիկանները 2 տղամարդու խուզարկությամբ մարիխուանայի և հերոինի նմանվող զանգվածներ են գտել

Ոստիկանները հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում հայտնաբերել ու բաժին են տեղափոխել երկու տղամարդու։
Sputnik
Ավշար գյուղում ոստիկանները 2 տղամարդու խուզարկությամբ մարիխուանայի և հերոինի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես՝ փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ են ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ:

«Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոինի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել էր փողը տերմինալով փոխանցելով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 41-ամյա տղամարդու մոտ շուրջ 30 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված է հայտնաբերվել:
Երևանում 26-ամյա երիտասարդի են ձերբակալել, որի տանը 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: