Տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 17-19, երեկոյան՝ 11-13 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ:
Մարտի 2-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում մարտի 2-6-ը հնարավոր է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 17-19, երեկոյան՝ 11-13 աստիճան։