Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել․ Ավինյանի պատասխանը

Տիգրան Ավինյանը նշում է, թե Երևանի քաղաքապետը միգուցե ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, և բոլոր լուսանկարներում հենց Ավինյանն է երևում։
Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի
Նշենք, որ կառավարության նիստին այսօր ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց Տիգրան Ավինյանը։
«Հաշվի է առնվում կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, քանի որ երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են աշխատում նախարարությունները»,-ասաց նա։
Հարցին, թե քաղաքապետը չի՞ պատկերացնում այդ ամենը՝ Ավինյանը պատասխանեց, թե Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։ Ավինյանը հավելեց, թե արդյունավետություն են ապահովում։
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է, վերջերս բավական ակտիվ է և գրեթե ամեն օր ինչ-որ միջոցառման է մասնակցում։
Եռաբլուրի հարևանությամբ 10 հա անտառպուրակ կհիմնվի