ԵԱՏՄ-ն տարեկան 1,3 մլրդ ռուբլի կհատկացնի արդյունաբերական նախագծերի աջակցությանը

ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշներ
«Հնգյակի» ներսում մշակվում է խոշոր կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի համաֆինանսավորման մեխանիզմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի սուբսիդավորման մեխանիզմ են մշակում։ Այդ նախագծերի աջակցության համար նախատեսվում է տարեկան մոտ 1,3 մլրդ ռուբլի հատկացնել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
««Հնգյակի» ներսում մշակվում է խոշոր կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի համաֆինանսավորման մեխանիզմ։ Միության կողմից տարեկան մոտ 1,3 միլիարդ ռուբլի կուղղվի բիզնեսին աջակցելու համար»,- մամուլի ծառայությունը մեջբերում է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքը։
Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամ
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները ներկայացնել ԵԱՏՄ մրցույթներում. Քերոբյան