Անկարայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։
Sputnik
Անկարայում՝ քիմիական նյութերի գործարանում, հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։
Միջադեպի մանրամասները, ինչպես նաև հրդեհի պատճառները դեռևս չեն հաղորդվում: