Զելենսկու գրասենյակը հերքում է Կիևի մասնակցությունը Ռուսաստանի վրա հարձակումներին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կիևը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների հետ կապ չունի։ Այս մասին Twitter-ում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան հարվածներ չի հասցնում ՌԴ տարածքին։ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է մղում իր բոլոր տարածքները ապաօկուպացնելու նպատակով»,-գրել է Պոդոլյակը։
Փետրվարի 28-ին ռուսական ՌԷՊ համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր էին ոչնչացրել, որոնք փորձում էին հարձակվել Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա: Բացի այդ, մերձմոսկովյան Գուբաստովո գյուղից ոչ հեռու ԱԹՍ է ընկել, որի թիրախը, հավանաբար, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկն էր:
Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է ռազմավարական նպատակով նահանջել Արտյոմովսկից. Զելենսկու խորհրդական
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր պարզել Մերձմոսկվայում, Ադիգեայում և Կուբանում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու համար Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձերի բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։