Մահացել է աշխարհի մեկ առաջնության ընթացքում գոլերի քանակով ռեկորդակիր դարձած Ֆոնտենը

Ժյուստ Ֆոնտեն
Ֆոնտենը ռմբարկուական ռեկորդի համար մրցանակը ստացել էր 56 տարի անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 89 տարեկանում մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժյուստ Ֆոնտենը: Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով նախկին ֆուտբոլիստի ընտանիքին։
Ֆոնտենը ռեկորդակիր էր աշխարհի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով։
1958 թվականին Շվեդիայում կայացած առաջնության ժամանակ նա 13 գոլ էր խփել և դարձել բրոնզե մեդալակիր։
2014թ․-ին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից առաջ Ֆոնտենին «Ոսկե մարզակոշիկ» շնորհեցին 56 տարվա վաղեմության ռմբարկուական ռեկորդի համար, քանի որ այն ժամանակ մրցանակը դեռ գոյություն չուներ:
Ֆրանսիայի հավաքականի կազմում 21 խաղում Ֆոնտենը 30 գոլ է խփել։