1943 թվականի մարտի 1-2-ը Ուկրաինայում ֆաշիստները կատարեցին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների ամենազանգվածային սպանությունը։
Չեռնիգովի շրջանի Կորյուկովկա քաղաքի մոտ գնդակահարվեց, խոշտանգվեց և կենդանի այրվեց մոտ 7000 բնակիչ։
Պատժիչ ակցիային մասնակցում էին Էս-Էս-ի զորքերը, ուկրաինացի պոլիցայներն ու հունգարացի զինվորները։ 1300 բնակելի տներից այրվեց 1290-ը։
Չեռնիգովի դատավարության ընթացքում մեղավորները դատապարտվեցին 25 տարվա տաժանակիր աշխատանքի։