Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում գարնան առաջին օրը

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում գարնան առաջին օրը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում մարտի 1–ի գիշերը եղել է +1...+3 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։