Բողոքի ակցիաներ Իսրայելում. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել

Թել Ավիվի և Երուսաղեմի մի շարք փողոցներ արգելափակված են, տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել։
Sputnik
Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք արգելափակել են Թել Ավիվի կենտրոնական մայրուղին:
Ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, այսօր առավոտից Թել Ավիվում եւ Երուսաղեմում բազմահազարանոց ցույցեր են ընթանում ընդդեմ դատական բարեփոխման, որն առաջ է մղում Բենիամին Նեթանյահուի կառավարությունը:
Թել Ավիվի և Երուսաղեմի մի շարք փողոցներ արգելափակված են, ոստիկանությունը տասնյակ ակտիվիստների է բերման ենթարկել։
Իսրայելի Կնեսետի օրենսդիր հանձնաժողովն այսօր հաստատել է վիճահարույց դատական բարեփոխման երկրորդ մասը, որը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները:
Բողոքի ակցիա Ստամբուլում. ոստիկանությունն ավելի քան 100 մարդու է բերման ենթարկել