Մի քիչ էլ կտաքանա. եղանակի տեսություն

Երեկոյան Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Փետրվարի 28-ին, մարտի 3-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում փետրվարի 28–ի գիշերը եղել է -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան տաքություն։