Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Լյուքսեմբուրգի պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ։
Sputnik
Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Լյուքսեմբուրգի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:
Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին։ Բերնարդն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ