Ասուլիս. «Որքանով են սեյսմակայուն երևանյան բարձրահարկերը»

Հրաչյա Պողոսյան
Sputnik
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որտեղ մեկ գիշերվա ընթացքում փլուզվեցին ոչ միայն հին շենքերը, այլև էլիտար նորակառույցների ամբողջ թաղամասեր, հայ հասարակության մեջ հարց բարձրացավ, թե որքանո՞վ են սեյսմակայուն նորակառույցները մեր երկրում և ինչ վիճակում է գտնվում դեռևս խորհրդային տարիներին կառուցված բնակարանային ֆոնդը:
Այս մասին մարտի 1-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա զրույց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի և բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Պողոսյանի հետ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։