Թուրքական Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 69 տուժած. տեսանյութ

5,8 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվում է 2 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Մալաթիայի նահանգի Յեշիլյուրթ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 69 մարդ: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) նախագահությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևելքում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 449 հազար բնակչություն ունեցող Ուրֆա քաղաքից 123 կմ հյուսիս-արևմուտք և Մալաթիա քաղաքից (441 հազար բնակչություն) 16 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։