Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ 43 գրամ ադամանդանման քարեր են հայտնաբերվել

Օդային ճանապարհով փորձ է արվել առանց հայտարարագրման ադամանդե քարեր ներմուծել ՀՀ։
Sputnik
Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 43 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով, և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:
Խաղողի արկղերում ծխախոտ են թաքցրել և փորձել են ՀՀ–ից արտահանել ՌԴ. տեսանյութ