Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է, որ Սևաստոպոլի երկու բնակիչներ Ուկրաինայի գաղտնի ծառայություններին առաջարկել են ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել գումարի դիմաց։
«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն կասեցրել է ՌԴ երկու քաղաքացիների անօրինական գործունեությունը, որոնք կասկածվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ ԱԴԾ–ի` նրանցից մեկը (ծնված 1979 թ.) ռազմական օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ է հավաքել Ուկրաինայի անվտանգության ծառայության համար և դրանք ուղարկել էլեկտրոնային փոստով:
Երկրորդ կասկածյալը (ծնված 1995 թ.) հեռախոսազրույցում հաստատել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հետ գաղտնի համագործակցության իր մտադրությունները, սակայն չի հասցրել տվյալներ փոխանցել։
Հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ձերբակալված են։