Հայտարարագրել են մանդարին, ներմուծել են հագուստ. ՊԵԿ-ի բացահայտումը

Առևտրի սրահ Երևանում. Արխիվային լուսանկար
2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. 2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը 21 դեպք է բացահայտել, երբ մրգի և բանջարեղենի անվան տակ հագուստ է ներմուծվել։
Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։
Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։