Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Անհատ ձեռնարեցին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Արագածոտնի մարզում կասեցրել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, տեղեկանում ենք ՍԱՏՄ–ի ֆեսբուքյան էջից։
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Նշվում է, որ ՍԱՏՄ–ի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ):
«Խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, իսկ սարքավորումները (հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները) եղել են չմաքրված կամ անսարք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար: