Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում

Հայ գրոսմայստերը բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով. այն դարձել է 2745 է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված WR Chess Masters մրցաշարում, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և հնդիկ Դոմարաջու Գուկեշը 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվեց փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող:

Փլեյ-օֆֆում Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Գուկեշին և 1:0 հաշվով՝ Նեպոմնյաշչիին:
Հայ գրոսմայստերը բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով. այն դարձել է 2745 է:
Հիշեցնենք` Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ: WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։