Գարունն այս տարի որոշել է Հայաստան գալ փետրվարին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ շրջաններում եղանակը կտաքանա 15 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 13-15, գիշերը` 0-2 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Ինչպես են չափում օդի աղտոտվածությունը Հայաստանում, և ինչն է ազդում օդի որակի վրա