Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով

Ջեյհուն Բայրամով. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով` թե որքանով արդյունավետ կլինի առցանց դիվանագիտությունը, ցույց կտա ժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Բաքուն Երևանի հետ խաղաղ բանակցությունների ոլորտում անցել է օնլայն-դիվանագիտության»,- ըստ Sputnik Ադրբեջանի՝ ասել է նախարարը։
Նա հավելել է՝ թե որքանով արդյունավետ կլինի առցանց ձևաչափով առաջարկների փոխանակումը, ցույց կտա ժամանակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում ասել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների հերթական փուլը՝ իր առաջարկները փոխանցելով ադրբեջանական կողմին։ Նա հավելել էր, որ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։