Ձյուն կամ անձրև չի գա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից», քամին փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 25–ի գիշերը եղել է -2...-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10....+12 աստիճան տաքություն։