ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Եվ այսպես` ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում կան քաղաքացիներ, որոնք չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելն ավտոտնակի դուռը տեղի ուժերով բացել և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Ըստ Sputnik Արենիայի աղբյուրի` մահացածները Շիրակի մարզի բնակիչներ են` 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: