ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն վիզայի սահմանափակումներ է մտցրել ավելի քան 1200 ռուս զինվորականների նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած փաստաթղթում։
«Ռուս 1219 զինվորի դեմ վիզայի սահմանափակումներ են մտցվել այն գործողությունների համար, որոնք սպառնում կամ խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։