Ուկրաինական զորքը գնդակոծում է Դոնեցկի կենտրոնը. կադրեր

Տուժածների և ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։
Sputnik
Դոնեցկի կենտրոնը հայտնվել է ուկրաինական զորքերի գնդակոծության տակ։ Տեղեկությունը Telegram–ում հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Դոնեցկի կենտրոնը նացիստների գնդակոծության տակ է։ Մանրամասները ճշտում ենք», - գրել է նա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։
Հրապարակվել են նաև կադրեր, որոնցում երևում են Դոնեցկի գնդակոծության հետևանքները։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։