Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծումն առաջնահերթություն է. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ՃՏՊ–ների վիճակագրությունը և դրանց նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայտնում եմ կառավարությունից։
Հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՏԿԵՆ–ի և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի համագործակցությամբ 2021-ին իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ԿԳՄՍՆ–ին դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։
«Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարևորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը և համակարգված աշխատանքը։ Սա իր դրական և տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման վրա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։
Հիշեցնենք, որ 2022թ․-ին Հայաստանում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում։