Տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին արևմտյան է` 5-7 մ/վ, արագությամբ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ացախում` 8-10 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 23–ի գիշերը եղել է 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +11....+13 աստիճան տաքություն։