Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը
Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությունն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը ասել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով։
«Ես Հայաստանում եղել էի 2018 թվականին, և այս այցի ընթացքում վարչապետի, արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»,– ասել է նա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Նշենք, որ Նշենք, որ Ասելբորնը Հայաստան է ժամանել երեկ։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը