ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։
Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։
Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։