Փրկարարներն Արագածոտնում 80 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներ. արխիվային լուսանկար
Լեռնապար գյուղի մոտակայքում ուժեղ ձնաբուք է եղել, ինչի պատճառով էլ մեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Փրկարարներն Արագածոտնում այսօր առավոտյան ութ տասնյակ ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ժամը 11:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին՝ Լեռնապար գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մոտ 200 ավտոմեքենա չեն կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա (200 ուղևոր), մյուս ավտոմեքենաներն ինքնուրույն շարունակել են ընթացքը։