ՊԵԿ-ը փետրվարի 1-15-ն ավելի քան 202 մլն դրամի իրավախախտումներ է հայտնաբերել

Դրամներ
Հայտնաբերված իրավախախտումների համար հնարավոր տուգանքը կկազմի 32 մլն 310.000 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 202 մլն 610 500 դրամի իրավախախտումներ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, 7 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 728.5 հազար ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ:
6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 51․287 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 27․310 մլն ՀՀ դրամ:
4 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։
Արձանագրված խախտումների գումարը կազմում է 150.595 մլն ՀՀ դրամ:
Հավելենք, որ հունվար ամսվա համար 40 դեպքով արձանագրվել էր 246 մլն 604 հազար դրամի իրավախախտում։